Թեմա՝
Զարդեր
Ենթաթեմա՝
Պահոցներ
Տեսակ/ժանր՝
Զարդատուփ
Թանգարան՝ Փայտարվեստի թանգարանՆկարագրություն ՝
Ուղղանկյուն զարդատուփ՝ ետ բացվող կափարիչով: Կափարիչի մակերեսը լուծված է անկյունագծային խաչաձև բաժանում ունեցող քառակուսիներից բաղկացած նախշից: Կափարիչին ներսի կողմից վեցաթերթ վաևդյակ է փորագրված, որն ունի շրջանաձև ակոսավոր երիզում:Վարդյակի տակ հեղինակի անվան և ազգանվան սկզբնատառերով արձանագրություն է: Դիմացի կողը լուծված է ծաղկաթերթիկներով և չորս գնդիկներով:Երկու կողերին նույն նախշն է՝ անկյունագծային խաչաձև բաժանում ունեցող ակոսավոր քառակուսի է, որի անկյուններում մեկական գնդիկներ են: Հետևի կողի կենտրոնումթեք տեղադրված փոքրիկ խաչ է, որի երկու կողմերին հեղինակի անվան և ազգանվան սկզբնատառերն են: Հատակին փորագրված են հեղինակի անվան և ազգանվան սկզբնատառերը և կատարման թվականը:
Հեղինակ՝ Գրիգոր ԲայբուրտցյանՆյութը՝ փայտՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1988թ.Չափս՝ 9 x 5,5 x 4 սմՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՓԹ
Հիմնական հաշվառանիշ՝
2233