Զարդատուփ

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Պահոցներ Տեսակ/ժանր՝  Զարդատուփ Թանգարան՝  Փայտարվեստի թանգարան Նկարագրություն ՝  Քառակուսի զարդատուփ՝ ետ բացվող բրգաձև կափարիչով, Կափարիչը լուծված է զիգզագաձև եռանկյուններից կազմված և ակոսավոր ժապավեններով: Դիմացի պատին երեք վարդյակներ են, որոնցից կենտրոնականը ավելի խոշոր է: Պատի ներքևի հատվածին զիգզագաձև եռանկյուններից կազմված և ակոսավոր ժապավեններ են: Երկու կողմերի պատերին ծաղկաթերթիկներով մեկական վարդյակներ են, որոնց կողքերին հեղինակի և փորագրիչի անվան և ազգանվան սկզբնատառերով արձանագրություն է: Վարդյակների վերևի հատվածներում զիգզագաձև եռանկյուններից կազմված և ակոսավոր ժապավեններ են: Հետևի պատը լուծված է է զիգզագաձև եռանկյուններից կազմված և ակոսավոր ժապավեններով: Հատակը փորագրված չէ: Հեղինակ՝  Գրիգոր Բայբուրտցյան Նյութը՝  փայտ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1983թ. Չափս՝  8,5 x 12,5 x 12,5սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՓԹ Հիմնական հաշվառանիշ՝  1836