Զարդատուփ

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Պահոցներ Տեսակ/ժանր՝  Զարդատուփ Թանգարան՝  Փայտարվեստի թանգարան Նկարագրություն ՝  Ուղղանկյուն զարդատուփ՝ ետ բացվող կափարիչով, եղջյուրներով և ոտիկներով: Կափարիչը լուծված է ծաղկաթերթիկներով: Ներքևի երկու անկյուններում հեղինակի անվան և ազգանվան սկզբնատառերն են: Դիմացի և կողքերի պատերին դաղդղաններ են փորագրված, յուրաքանչյուր դաղդղանի երկու կողմերում հեղինակի անվան և ազգանվան սկզբնատառերն են : Դիմացի պատի դաղդղանի կենտրոնում ծաղկաթերթիկներով վարդյակ է, մնացած դաշտը լուծված է եռանկյունիներով: Դաղդղանի երկու կողմերում վարդյակներ են՝ մեկը ծաղկաթերթիկներով, մյուսը՝ հավերժության նշանով: Կողքերի պատերի դաղդղաններն էլ լուծված են եռանկյուններով և ակոսային բաժանում ունեցող քառակուսիներով: Հետևի պատը փորագրված չէ: Հատակին փորագրված են հեղինակի անվան և ազգանվան սկզբնատառերը և կատարման թվականը: Հեղինակ՝  Գրիգոր Բայբուրտցյան Նյութը՝  փայտ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1983թ. Չափս՝  13,5 x 7,5 x 7,5սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՓԹ Հիմնական հաշվառանիշ՝  1227