Զարդատախտակ

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Անորոշ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Զարդատախտակը բարակ, տերևաձև թիթեղ է, կողմային մասերից մեկում զոդված, իրար զուգահեռ, երկու օղակներով: Թիթեղի արտաքին մակերեսը զարդանախշված է: Կենտրոնում՝ ուղղանկյան մեջ, վերևում և ստորին մասում փորագրված են ոճավորված դեմքեր, նրանց միջև ընկած տարածքում՝ երկրաչափական պատկերներ: Աջ և ձախ կողմերում արաբատառ գրություններ են: Զարդատախտակը նվիրել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ, այժմ ամերիկաբնակ Ռոստոմ Ոսկանյանը: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Պարսկաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դար Նյութը՝  արծաթ Չափս՝  8,5 x 6,8 սմ Քաշ (գր)՝  16,8 գ Նվիրատու՝  Ռոստոմ Ոսկանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17606-70