Զարդասեղան

Թեմա՝  Կահավորանք Ենթաթեմա՝  Հարդարման և կահավորման տարրեր Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Հարդարանքի սեղան՝ հայելիով, ոճավորված չորս ոտքով: Սեղանին ամրացված է ոճավորված պատվանդան՝ հայելի ամրացնելու համար, որի երկու կողմում փոքր, փակ, շարժական դարակներ են, նմանատիպ դարակներ կան նաև սեղանի կենտրոնում և աջ ու ձախ կողմերում՝ ոճավորված բռնակներով ու կողպեքներով: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հարդարանքի սեղանը՝ Նոր Ջուղա, հայելին՝ Արևմտյան Եվրոպա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի սկիզբ Նյութը՝  փայտ (ընկույզ), ապակի, գիպս Չափս՝  սեղան՝ 113 x 62 x 137 սմ, հայելի՝ 84 x 51 սմ Նվիրատու՝  Թագուհի Բամբանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17370