Զարդամոդել-նմուշ՝ կրծքազարդ

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Ոսկերչության գործիքներ, պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Միակտոր է, օվալաձև, եզրերն անկանոն, ստորին երեսը՝ խորդուբորդ: Վերին երեսին ռելիեֆ տարբերակով ստանալիք զարդի մոդելն է՝ կրծքազարդ, որը կազմված է քիչ զանգվածեղ գլխիկներով շեղանկյունազարդ ձողիկից, որին «փաթաթված» կետազարդ ժապավենի երկու ծայրերը ձողիկի վրայով իջնում են ներքև՝ «V» տառի նման և հանգուցվում իրար: Հանգույցի վերևում կա բուսանախշ հորինվածք՝ վերևում գլանաձև ելուստով, որից վեր՝ երկու կամար: Դրանցից ներքևինը բաժանված է երեք հավասար հատվածի և զարդարված է կետիկներով, արտաքինը՝ յոթ հավասար հատվածի և զարդարված է մանր ուղղանկյունաձև ելուստներով: Նյութը՝  գիպս Տրամագիծ (սմ)՝  5.3 Նվիրատու՝  Հակոբ Մոմջյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8411/191 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-2-628