Զարդ պատի «Երեք մանուկներն ու ոչխարը»

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Դեկորատիվ ասեղնագործ պատի զարդ- ասեղնագործությունը կատարված է սպիտակ, նուրբ, գրեթե թափանցիկ բատիստի վրա, կտրատովի տեխնիկայով և «լիցք» եղանակով: Կենտրոնում ասեղնագործված է երկար բուրդ ունեցող ոչխար, որի պարանոցին ասեղնագործված են փոքրիկ ծաղիկներ և տերևներ: Ոչխարի վրա մի մանուկ է նստած՝ ձեռքը մեկնած դեպի ծաղկեպսակը: Մի մանուկ կանգնած է ոչխարի ետևում, մյուսը՝ առջևում: Նրբորեն ասեղնագործված են նաև մանուկների դիմագծերը: Դաշտի մնացած մասում ասեղնագործված են անկանոն շրջանակներ, բուսական անորոշ զարդանախշեր: Ասեղնագործությունը կարված է մուգ կապույտ գործվածքի վրա: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Իգդիր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1915 թ. Նյութը՝  Բատիստ Լայնություն (սմ)՝  32 սմ Երկարություն (սմ)՝  44,5 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 12006