«Երևանի շինարարները»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Կոմպոզիցիոն աշխատանք է: Նկարը կատարված է վարդագույնի և արծաթագույնի երանգներով: Պատկերված է շինարարական աշխատանքի մի դրվագ: Կոմպոզիցիայի կենտրոնում երեք շինարարներ խորհրդակցում են, աջ մասում կառուցվող շենքի վրա քարտաշը նախշեր է քանդակում: Երկրորդ պլանում Երևանի համայնապատկերն է, հեռանկարում՝ Մասիս սարն է: Հեղինակ՝  Խորենյան Վահան Սուրենի /1928-2004/ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1957 թ. Նյութը՝  Կտավ, յուղաներկ Չափս՝  150 x 200 սմ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 1249