«Երևանի հին շուկան. Ղանթար»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Ներկայացված է հին Երևանի քաղաքային տեսարան՝ առևտրային նշանավոր հրապարակներից՝ Ղանթարի դրվագային պատկերով: Ընդհանուր հորինվածքում գերակշռում են տաք գույները, կատարված դեղնակապտավուն ավազոտ փողոցների փայտաշեն երկհարկ շինությունների և բազմագույն կրպակների շուրջ հավաքված բազմության կոնտրաստային համադրություններով: Մանր, հարթ քսվածքներով կատարված աշխատանք է: Ստորին ձախ անկյունում առկա է հայատառ ստորագրություն՝ «Պ. Սիմոնյան, 54»: Հեղինակ՝  Սիմոնյան Պարսամ /1911-1985/ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1954 թ. Նյութը՝  կտավ, յուղաներկ Չափս՝  67 x 47 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17844