«Երևանի գէս»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Ապակյա նեգատիվ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է Երևանի հիդրոէլեկտրակայանը, որը երեք մասից բաղկացած, աղյուսաշար, երկհարականի, կղմինդրե տանիքով կառույց է: Շենքը աջ կողմի վրա ունի չորս կամարաձև, խոշոր պատուհաններ, իսկ մնացած կողմերում պատուհանները փոքր են և ուղղանկյունաձև: Գէսը կառուցված է Հրազդանի կիրճում, որը երկու ճյուղով անցնում է գէսի շենքի տակով: Առաջին պլանում երևում են գետի վրա գցված երեք կամուրջը: Նյութը՝  ապակի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1930-ական թթ. Չափս՝  9*6 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6525/66 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-436