«Երևանի բերդի հանձնումը 1827»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Պատմական Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Կոմպոզիցիոն աշխատանք է: Նկարի առաջին պլանում ռուսական և պարսկական զորքերի շարասյուներն են; պարսկական զինվորներն հանձնում են իրենց զենքերն ու դրոշները: Ձախ կողմից խոշոր պլանով պատկերված են հինգ նժույգներ: Երկրորդ պլանում երևում է Երևանի բերդի մզկիթը երկու գմբեթներով և մինարեթով: Նկարը ավարտվում է ձյունածածկ Արարատ լեռան պատկերմամբ: Աջից ներքևում ռուսատառ գրություն՝ «Ф. А. Рубо, 1893 г.»: Հեղինակ՝  Ռուբո Ֆրանց Ալեքսեյի /1856-1928/ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1893 թ. Նյութը՝  Կտավ, յուղաներկ Չափս՝  60 x 90 սմ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 754