«Երևան. Անապատի եկեղեցին»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Տպագրական գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Նկարում պատկերված եկեղեցին կենտրոնագմբեթ կառույց է: Թմբուկը զարդարված է եռաստիճան կամարներով, որոնք իրար են միանում որմնամույթերով: Վեղարը սրածայր է, որի գագաթին նախշազարդ խաչն է: Լուսամուտները նեղ են, երկարավուն: Մուտքը առնված է քառանկյուն քանդակազարդ շրջանակի մեջ: Բարավորի քարը, որի վրա արձանագրության հետքեր կան, պսակված է կամարաձև շրջանակով: Եկեղեցու շուրջը կանգուն և կոտրված խաչքարեր են: Ներքևի աջ անկյունում՝ ՙՙԼ. Հակոբյան, 88 թ.՚՚: Հեղինակ՝  Հակոբյան Լևոն Ցոլակի նկարիչ-ճարտարապետ /1922- Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1988 թ. Նյութը՝  թուղթ, ջրաներկ Չափս՝  45 x 34 սմ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 11913