Երվանդ Քոչար

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Կատալոգ Թանգարան՝  Երվանդ Քոչարի թանգարան Նկարագրություն ՝  ՍՍՀՄ ժողովրդական նկարիչ Երվանդ Քոչարի հետմահու ցուցահանդեսի կատալոգն է, ներառում է Քոչարի գեղանկար, քանդակ /նաև քաղաքային/,գրաֆիկ, տարածանկար, թատերական ձևավորումներ ստեղծագործությունների պատկերները /սև-սպիտակ և գունավոր/: Կազմի առաջին էջին Քոչարի «Պատերազմի արհավիրքը» ստեղծագործությունից դրվագ: Էջ 124-132 բերված են հայերեն և ռուսերեն Քոչարի կյանքի և ստեղծագործության տարեթվերը, 132-133՝ Քոչարի արվեստի մասին հոդվածների ցանկը, 134-143՝ Քոչարի մասին գրականության ցանկը: Կազմի կողային հատվածը մի փոքր մաշված և կազմի վերջին էջի վերին և ստորին եզրերի մոտ՝ մեկական փոքր լաքա: Հեղինակ՝  Առաջաբանը՝ Ռուբեն Զարյանի և Հենրիկ Իգիթյանի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1980 Էջ՝  148 Տպարան՝  ՀՍՍՀ հրատարակչությունների, պոլիգրաֆիայի և գրքի առևտրի գործերի պետական կոմիտեի N 1 տպարան Կազմող՝  Գոհար Խոստիկյան Նյութը՝  Թուղթ Չափս՝  20,5 x 17 Նվիրատու՝  Մանիկ Մկրտչյան-Քոչար Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵՔԹ - 413 Բաժնեհաշվառանիշ՝  Փ.Ֆ. - 69