Երկրագնդի մասին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ շուրջթղթյա, փափուկ, կտրված, մոխրագույն: Շապիկը ձևավորված է թեմատիկ, վերնագրին և մատենաշարին /գիտա-մասսայական/ համապատասխան՝ գրքեր, տետրեր, թանաքաման, գրիչ, գլոբուս, միկրոսկոպ և այլն: Պատկերի ներքևում, կանոնավոր, ուղղահայաց նեղ գծերի ընդհատված, ուղղանկյունաձև մակերեսի վրա շագանակագույն տառերով տպված է հեղինակի անունը և գրքի վերնագիրը, շապիկի ստորին եզրի մոտ՝ հրատարակությունը /սև տառերով/: Անվանաթերթին գրքի մատենագիտական տվյալները, շրջերեսին նաև ռուսերեն: Հեղինակ՝  Հովհաննես Ստեփանյան Էջ՝  88 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1945թ. Չափս՝  10,3x13,5 Նկարիչ-Ձևավորող՝  Բ. Մազմանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 3735