Երկու երեխաների պտույտը Ֆրանսիայով

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  LE TOUR DE LA FRANCE PAR DEUX ENFANTS Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ կոշտ, բաղկացուցիչ՝ ստվարաթուղթ, կողը գործվածք, եզրով: Կազմի դարչնագույն ֆոնին ձևավորումը արված է շագանակագույնով: Ուղղանկյուն եզրագծի մեջ տարբեր չափի ուղղանկյուններ են: Ձախ կողմի ուղղանկյան մեջ վերից վար ծաղկաշղթա է պատկերված: Աջ կողմում, վերևի փոքր ուղղանկյան մեջ՝ ծաղկաշղթա է: Մեջտեղի մեծ ուղղանկյան մեջ գեղագրված են գրքի տվյալները: Ներքևի ուղղանկյան մեջ թեմատիկ նկար է, պատկերված են 2 երեխաներ՝ ճամփորդական պայուսակները ձեռքներին քայլելիս: Կողը՝ կանաչ, վերին մասում փակցված փոքր դարչնագույն թղթի վրա գրված են գրքի տվյալները: Ֆորզաց չունի: Անվանաթերթին՝ գրքի մատենագիտական տվյալները և հրատարակչության խորհրդանշանը՝ բացված գիրք, 2 էջերին հրատարակչի անվան սկզբնատառերը: Տեքստն ուղեկցվում է 212 նկարներով և 19 քարտեզներով: Հետևի կազմին՝ նույն շարքի ուսումնական գրքերի տվյալներ: Հեղինակ՝  Բրյունո Գ Էջ՝  322 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ, գործվածք Ստեղծման/Արտադրման վայրը՝  Փարիզ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1910թ. Չափս՝  11,3x18,2 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 9033