Երկկանթ սափոր

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Սեղանի սպասք Տեսակ/ժանր՝  Գինու աման Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Սև փայլանախշով սափոր է, ունի հարթ հատակ, գնդաձև իրան , դեպի բկանցքը նեղացող պատեր, կարճ վզիկ և դեպի դուրս լայնացող շուրթեր: Վզիկի վրա շրջանակենտրոն ակոսներ են արված: Գոտկատեղից շուրթերին են միանում աղեղնաձև կանթեր, որոնք վերևի մասում ունեն ցցուն ելուստներ: Իրանի մեծ հատված վերականգնված է գիպսով: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կապան, Շահումյանի հնավայր Հայտնաբերման վայրը՝  Կապան, Շահումյանի հնավայր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Ք.ա.9-8-րդ դարեր Նյութը՝  Կավ Նվիրատու՝  Արտակ Գնունի Հայտնաբերման ժամանակը՝  2018 թվական Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-8405 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-2100