«Երկիր Նաիրի» վեպի ծրագրային, աշխատանքային էջ:

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Ձեռագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Էջին կան տարբեր ուղղություններով գծեր: Էջից բացակայում են բառեր, բառամասեր: Գրած է մեկ տողանի թղթին: Առաջին տողն է՝ «I գործողություն - «Կյանքի իմաստը»: Քիչ ներքեւ գրառումներ են՝ երեք, որոնք իրարից առանձնացած են զանազան գծերով. «1913թ. (վերեւում ջնջած թիվ է) ամենավերջին խաղաղ նայիրյան տարին, մեշչանական դրախտ եւ յերազներ-», «...Վառոդյանը. Կ.Դ. .. եւ այլն», «Գանգրահեր»: Այս նշումներին հաջորդում են 4 տողեր: Վերջին տողն է. «.. քե ... Դուք ... կլիզմա անողներ եք (ջնջած «դնողներ» բառի փոխարեն) ... «հոգնա» դնողներ...»: Տողի ձախ կողմում շեղությամբ գրած անընթեռնելի բառեր են: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2894 244 Հիմնական հաշվառանիշ՝  ՉՁ ՀՖ 7744