Երիզ ծածկոցի

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Երիզ, կանվա կտորի նեղ շերտի վրա դարչնագույն, մուգ և բաց երկնագույն թելերով հաջորդաբար դասավորված, ծաղկաթերթիկներ հիշեցնող միանման ռոմբաձև պատկերներ են ասեղնագործված: Գործել է Մարի Կարապետյանը: Նա Արևմտյան Հայաստանից գաղթելուց հետո բնակվել էր Ռումինիայում: Այն իր հետ 1946 թվականից հետո Երևան էր բերել վերջինիս հարսը՝ Մարի Սարգսյանը (նվիրատուի սկեսուրը): Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ռումինիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1920-ական թթ. Նյութը՝  Բամբակ Չափս՝  204 x 7,8 սմ Նվիրատու՝  Հերմինե Սարգսյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17534