Երեք պատկեր

Երեք պատկեր

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Երեք պատկեր Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Սևումեան. Երեք պատկեր. N2. - Թիֆլիս, տպարան «Հերմէս», Գրաֆսկայեա փողոց 6, 1912: Շապիկը մանուշակագույն բարակ թղթից է: Առաջին կազմերեսը նկարազարդ է, վերևում հեղինակի անունն է գրված, ներքևում՝ գրքի վերնագիրը: Վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի վեևում հեղինակի ընծայագիրն է սև թանաքով՝ «Մեծարգո բարեկամ պ. Յ. Թումանեանին Օվի Սևումեան», ներքևում Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքն է: Էջ 27-ին հաջորդող թերթի շրջերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը: Շապիկը և թերթերը խունացած են: Հեղինակ՝  Սևումյան Օ. Էջ՝  27 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1912 Լայնություն (սմ)՝  11 Երկարություն (սմ)՝  16,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/485