Երեսունևհինգ տարի, 1862-1897

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Երեսունևհինգ տարի, 1862-1897 Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ալ. Ծատուրյան. Երեսունևհինգ տարի, 1862-1897. /Սմբատ Շահազիզի մանկավարժ. գործունեութ. 35-ամեակի առթիւ/. - Մոսկուա, 1898, հրատարակութիւն Մ. Բարխուդարեանի: Շապիկը բաց դարչնագույն՝ մատնեքավոր մակերեով, ստվար թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Տիտղոսաթերթի վերևի մասում սև թանաքով ընծայագիր է՝ «Իշխանուհի տիկնոջ Մարիամ Թումանեան նւէր Ս. Շահազիզ», իսկ ներքևի աջ մասում և վերջին էջ 36-ի ներքևի լուսանցքում նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Հեղինակը նշված է բնագրի վերջում: Կազմերեսները խունացած են, ջրահետքերով, կռնակը մասամբ մաշված է: Հեղինակ՝  Ծատուրյան Ալ. Էջ՝  36 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1898 Լայնություն (սմ)՝  14,7 Երկարություն (սմ)՝  22 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/310