«Երեկոյան Երևան» N302,            «Սիրելի ու թանկ»

«Երեկոյան Երևան» N302, «Սիրելի ու թանկ»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  3-րդ էջում բանասիրական գիտությունների դոկտորն անդրադառնում է Ե.Չարենցի ինտերնացիոնալիստական գաղափարներին, Ադրբեջանի նկատմամբ նրա վերաբերմունքին: Մեջբերում է տողեր 1922թ. Բաքվում գրած «Բաքու» բանաստեղծությունից: Չարենցը սիրում էր Բաքուն որպես Անդրկովկասի հեղափոխական օրրան: Նա մեկնում է այդ քաղաք նաև 1927-ին, ուսումնասիրելու 1918 թվի կոմունան և գեղարվեստորեն վերարտադրելու այն գրվածքի մեջ: 1927թ. դեկտեմբերին Բաքվի «Կոմունիստ» թերթում հրապարակվում է «Բալլադ քսանվեցի մասին» երկը: Հոդվածագիրը մեջբերում է տողեր՝ Ադրբեջանի խորհրդայնացման 15-ամյակի առթիվ գրած Չարենցի երկից: 1935թ. վերջին Հայաստանի պատվիրակության կազմում Չարենցը մեկնում է Բաքու և ելույթ ունենում Ադրբեջանական ՍՍՀ ժող. կոմիսարների խորհրդում: Ադրբեջանի ստեղծագործ մտավորականությունը պատշաճ է՝ հատուցել հայ բանաստեղծին: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Ս.Ավագյան Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1950 437 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ4826