«Երեկոյան Երևան» N294    «Ռոսիա» կինոթատրոնի ցուցասրահում»

«Երեկոյան Երևան» N294 «Ռոսիա» կինոթատրոնի ցուցասրահում»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  3-րդ էջում ծանուցվում է, որ ՀԼԿԵՄ Կենտկոմը Հայաստանի նկարիչների միության հետ համատեղ մայրաքաղաքի «Ռոսիա» կինոթատրոնի ցուցասրահում կազմակերպել է Հայաստանի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես՝ նվիրված Ե.Չարենցի ծննդյան 80-ամյակին: Ներկայացված գեղանկարչական և գրաֆիկական 30-աշխատանքներում բանաստեղծի դիմանկարներն են, ոգեշունչ պոեմների ու բանաստեղծությունների ձևավորումներ, թեմատիկ կտավներ: Մասնակցել են Ա.Բեքարյանը, Ռ.Ղազարյանը, Մ.Սոսոյանը, Հ.Մամյանը, Ց.Ղանդիլյանը, Ջ.Ամիրխանյանը և ուրիշներ: Նրանք ձգտել են ընտրած թեմայի ամբողջական բացահայտման համար գտնել Չարենցի կերպարի և բանաստեղծի ներաշխարհի արտահայտչամիջոցի նոր ձևեր: Էջում ներկայացված են 4 աշխատանքներ: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2105 498 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ5077