«Երեկոյան Երևան» N273    «Մեկ ժամ Եղիշե Չարենցի հետ»

«Երեկոյան Երևան» N273 «Մեկ ժամ Եղիշե Չարենցի հետ»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  3-րդ էջում ծանուցվում է, որ Հայաստանի գրողների տան դահլիճում տեղի է ունեցել երեկո՝ նվիրված Ե.Չարենցի ծննդյան 80-ամյակին: Երեկոն բացել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար Լ.Մկրտչյանը: Խոսելով Չարենցի պոեզիայի, գրական գործունեության մասին, «Սովետական գրականություն» ամսագրի խմբագիր Ս.Կուրտիկյանը ներկայացրել է «Հարվածայիններ» բանաստեղծությունը: Չարենցն այն գրել է 1933-ին «Բանվորական Երևան» թերթի խմբագրության խնդրանքով: Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Նվարդ Բաղդասարյանը պատմել է հուշատան ձեռքբերումների մասին, նշել, որ թանգարանում կա 10.000 ցուցանմուշ: Չարենցի մասին հուշեր են պատմել Սարմենը, դրամատիկ թատրոնի գլխավոր նկարիչ Վ.Վարդանյանը, բանահավաք Ա.Սվասյանը եւ ուրիշներ: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2105 493 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ5072