«Երեկոյան Երևան» N266    «Չարենցյան թեմաներով»

«Երեկոյան Երևան» N266 «Չարենցյան թեմաներով»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  3-րդ էջում Ռ.Դավթյանը գրում է, որ Չարենցի ստեղծագործությունների թեմաներով I անգամ օպերա է գրվել 1967-ին: Ավետ Տերտերյանը հիմք օգտագործելով «Ամբոխները խելագարված» և «Սոմա» պոեմները՝ ստեղծեց «Կրակե օղակ» օպերան: Բեմադրվել է Ալ.Սպենդիարյանի անվ. օպ. և բալետի թատրոնում: Չարենցի ծննդյան 80-ամյակի նախօրեին «Կրակե օղղակ»-ի նոր լիբրետոն գրել է թատրոնի գլխ.ռեժիսոր Տ.Լևոնյանը և բեմադրել: Հոդվածում մեջբերվում է Ա.Տերտերյանի և Տ.Լևոնյանի խոսքը Չարենցի և նրա ինքնատիպ երկերի մասին, նաև՝ բեմադրություն: 3-րդ էջում Արծ. Գրիգորյանը ծանուցում է, որ հեռուստատեսային ֆիլմերի «Երևան» ստուդիայում Գ.Էմինի սցենարի հիման վրա նկարահանվում է փաստավավերագրական ֆիլմ նվիրված Ե.Չարենցի ծննդյան 80-ամյակին: Ռեժիսոր Գ.Էյրամջան: Մոնտաժում ներմուծված են կադրեր, որոնց մեջ կարելի է հանդիպել հայ ժողովրդի գաղթի տեսարանների, ջարդերի - հրաշքով փրկվել է նաև Չարենցը: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2105 491 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ5070