«Երեկոյան Երևան»   N24   «Ամենապոեմ»- պատմությունից

«Երեկոյան Երևան» N24 «Ամենապոեմ»- պատմությունից

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Խմբագիր՝ Կ.Ազարյան: 3-րդ էջում հոդվածագիրը հանգամանորեն վերլուծում է Չարենցի ՝ 1920-21 թթ. գրած «Ամենապոեմ» երկի բազմակողմանի բովանդակությունը, որտեղ բանաստեղծն արձագանքում է դարաշրջանի բոլոր կարևորագույն և հրատապ հարցերին: Պոեմի ստեղծագործական պատմության առնչությամբ Ա.Բաղդասարյանը ներկայացնում է կենսագրական կարևոր փաստ.այն է ՝ Չարենցը «Ամենապոեմը» ավարտել 1921թ-ին Մոսկվայում , ուր աշխուժացել էին ֆուտուրիզմը և իմաժինիզմը և բանստեղծի որոշ երկեր կրում էին ֆուտուրիզմի ազդեցությունը :Ապա ՝ Չարենցը կատարել է էական փոփոխություններ և 1927-ին ստեղծել պոեմի նոր, վերջնական տարբերակ: Հոդվածագիրը ներկայացնում է 2 տարբերակների բովանդակային տարբերությունները, մեջբերում հատվածներ պոեմից: Պոեմը ռուսերեն թարգմանել է Վ.Բրյուսովը: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2144 635 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ5222