«Երեկոյան Երևան» N18  « Չարենցի հետ»

«Երեկոյան Երևան» N18 « Չարենցի հետ»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Խմբագիր՝ Կ.Ազարյան: 3-րդ էջում Վ.Հովսեփյանի բանաստեղծությունն է՝5 մասերից. նվիրված Չարենցին «Այսօր , սսկած իմ սրտի հետ...»1-ին տող, «Թողնենք գոնե լավ հիշատակ» վերջին տող: Նույն էջում Վալտեր Արամյանի «Միլիցիոներ Անդրեյը» հուշագրությունն է, որտեղ հիշատակվում է նաև Չարենցը.«Նա ոչ ոքի հետ չէր մտերմանում, նույնիսկ իր ամենասիրելի մարդու՝ Չարենցի հետ, չնայած նրան, որ գնահատում էր նրան և մտերմաբար Անդո էր կանչում: -Այո, ընկեր Չարենց,- պատասխանում էր , մի տեսակ խստությամբ:Հուշագրությունը ներկայացված է «Հիշողություն, տարիներ եվ մարդիկ» խորագրի տակ:» 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Վռամ Հովսեփյան Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2144 629 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա Հֆ5216