Երեխայի բաճկոն

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Մանկական հանդերձանք Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարված է թավշյա բալագույն կտորից: Թիկունքը կտրված է բամբակյա կանաչ կտորից, ներսից աստառապատված է սպիտակ բամբակյա կտորով: Եզրերով անցնում է արծաթաթելով արված եզրագոտի, կրծքի վրա ասեղնագործված են ուղիղ գծեր, եռանկյունաձև պատկերներ և ոճավորված բուսանախշեր: Կրծքի կտրվածքի երկու կողմում կտրված են արծաթաթելով արված իննական կլոր կոճակներ, իսկ վերևում և ներքևում՝ մեկական օղակներ և ամրակներ: Բաճկոնն ունի խորը կտրված թևքեր և կլորավուն կտրվածքով վիզ: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արևմտյան Հայաստան Հայտնաբերման վայրը՝  Փարիզ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19 -րդ դար Նյութը՝  բամբակ, թավիշ, արծաթաթել Լայնություն (սմ)՝  34 Երկարություն (սմ)՝  35 Նվիրատու՝  Դավթյան Հայտնաբերման ժամանակը՝  18.10.1989թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7579/4 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3499