Ես իմ անուշ Հայաստանի

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Գրելու-ընթերցելու, տպագրելու պարագաներ, սարքավորումներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն Նկարագրություն ՝  Եռափեղկ տրիպտիխը կազմված է փայտե տախտակներից, որոնք իրար ամրանում են արծաթե 4 ծխնիներով: Նեղ տախտակների վրա կան 15 արծաթյա էլեմենտներ: 3 ուղղահայաց ռոմբերի անկյուններում բուսական և թռչնակեյին զարդամոտիվներով պատրաստված են 4 շրջանաձև էլեմենտներ: Այս նեղ տախտակների շրջերեսին արծաթյա վրադիր շրջանաձև զարդամոտիվ կա, որպես փակիչ: 3 ուղղահայաց վրադիր արծաթյա ռոմբերի վրա փորագրված են Ե. Չարենցի «Հայաստանին» բանաստեղծության մոտիվներով տեսարաններ և Չարենցի պատկերը: Կենտրոնական տախտակի վրա արծաթե շերտի վրա փորագրված է Ե. Չարենցի «Հայաստանին» բանաստեղծությունը, ներքևում նեղ, ստորագրությունը, շերտի վերևից ու ներքևից ուռուցիկ 8 ծաղիկներ են: Հեղինակ՝  Տեր-Ղևոնդյան Հայկ Նյութը՝  Արծաթ, փայտ Քաշ (գր)՝  1663գր Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  164 Հիմնական հաշվառանիշ՝  164