Ե.Չարենցի քույրը՝ Աննան իր երեխաների հետ

Ե.Չարենցի քույրը՝ Աննան իր երեխաների հետ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Բնօրինակի անվանում՝  Ե.Չարենցի քույրը՝ Աննան իր երեխաների հետ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Աննան նստած է, մորթե օձիքով վերարկուով է, սպիտակ ու մուգ գույնի վանդակներով վզկապով է: Աջ ուսին հենված է փոքր որդին՝ Անդրանիկը, որը սպիտակ օձիքով եւ թեւածալերով մուգ հագուստով է: Աննայի ձախ ուսն է գրկել թիկունքում կանգնած դուստրը՝ Արաքսյա, որը նույնպես մորթե օձիքով վերարկուով է, կարճ, կողք սանրած գեղեցիկ դիմագծերով: Տիգրանը՝ մեծ որդին վերարկուով է, սպիտակ վերնաշապիկով եւ մուգ փողկապով: Ներքեւում տպագիր՝ «Paris-Tebus. I: BOUL Palssonniere Paris. ENTEE:37 RUE POISSONNIERE» տողերն են: Ստվարաթուղթ մուգ եւ բաց կրեմագույնի համադրությամբ է, դարձերեսին ներքեւում, դաջած երկու խորհրդանշան կա: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  0 300 Հիմնական հաշվառանիշ՝  լ ՀՖ 6924