«Ե.Չարենցի ծննդյան 90-ամյակին նվիրված գիտական նստաշրջան»

«Ե.Չարենցի ծննդյան 90-ամյակին նվիրված գիտական նստաշրջան»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Հրավիրատոմս Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հրավիրատոմսը հրավիրում է մասնակցելու գիտական նստաշրջանին, որը կկայանա 1987, մայիսի 21-22-ին: Նշվում է ծրագիրը, որտեղ ներկայացվում են 3 նիստերի զեկուցողները եվ թեմաները: Նստաշրջանը բացել է Վ.Համբարձումյանը: Զեկուցողների թվում են Հ.Թամրազյանը, Ա.Զաքարյանը, Ա.Չարենցը, Գ.Անանյանը, Վ.Դավթյանը,Հր.Մաթոսյանը, Ռ.Իշխանյանը եվ ուրիշներ: Առաջին նիստը կայացել է մայիսի 21-ին ժ.-ը 19-ին` ՀՍՍՀ ԳԱ-ի նիստերի դահլիճում: Երկրորդ նիստը` մայիսի 22-ին ժ-ը 11-ին ՀՍՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի նիստերի դահլիճում, Երրորդ նիստը` ԵՊՀ-ի բանասիրական բաժանմունքի մասնաշենքում,մայիսի 22-ինժ 14:30-ին: Դարձերեսին ՉՏԹ կնիքն է : Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4293 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ6541