«Ե.Չարենցը Մ.Սարյանի եւ Մ.Մազմանյանի հետ»

«Ե.Չարենցը Մ.Սարյանի եւ Մ.Մազմանյանի հետ»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Բնօրինակի անվանում՝  Ե.Չարենցը Մ.Սարյանի եւ Մ.Մազմանյանի հետ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Լուսանկարի դարձերեսին կան սոսնձի եւ մոխրագույն թղթի հետքեր: Ե.Չարենցի ընծայագիրն է. «...Աշխենին =Բարի հիշատակի համար=» «Ո, պրոֆեսորուհի, հավատա յերազներին պոետի...» 1936.4VII-Չարենց»: Ե.Չարենցը թասակով է, հայացքը հառել է սեղանին, հագին սպիտակ վերնաշապիկ է, մուգ գույնի պիջակ եւ փողկապ, թասակի տակից նկատելի են սեւ մազերը: Մ.Սարյանը եւ Մ.Մազմանյանը ձեռքերը միմյանց հենած, ագուցած հենել են սեղանին, նայում են ուղիղ, դիմաց, մազերը հետ եւ կողքի են սանրել: Սեղանին խմիչքով լեցուն (կոնյակով) գրաֆին կա եւ բաժակներ, շաքարաման, ուտեստով լիքը մեծ ափսե, թեյի բաժակներ: Պատին չինական պաննոն է, լուսանկարներ, կտավներ: Անկյունում Բուդդայի մեծ բրոնզե արձանիկն է, ամրացրած հենարանին, որի վրա կիսաթեւ, կարճ հագուստ է: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  935 75 Հիմնական հաշվառանիշ՝  լ ՀՖ 2178