«ԵՂԾ ԱՂԱՆԴՈՑ»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Հնատիպ գիրք Թանգարան՝  Օրբելի եղբայրների տուն-թանգարան Նկարագրություն ՝  « Եղծ աղանդոց» կամ («Աղանդների հերքումը»), V դարի հայ մատենագիր, իմաստասեր, աստվածաբան և թարգմանիչ Եզնիկ Կողբացու կոթողային աշխատությունն է: Չորս մասից բաղկացած աշխատությունում՝ Եղծ աղանդոց հեթանոսաց, Եղծ քէշին պարսից, Եղծ կրօնից յունաց իմաստնոցն և Եղծ աղանդոյն Մարկիոնի, հաջորդաբար ներկայացվում և քրիստոնեական կրոնի գաղափարաբանական տեսանկյունից հերքվում են հեթանոսական բազմաստվածության հավատալիքները, պարսից զրադաշտական կրոնը, անտիկ հունական որոշ փիլիսոփայական դպրոցների ուսմունքները և Մարկիոնի գնոստիկական աղանդը։ Հնատիպ գիրք է, « Ընտիր մատենագիր» շարքից: Կազմը մուգ շագանակագույն կոշտ ստվարաթղթից է: Հեղինակ՝  Եզնիկ Կողբացի Էջ՝  334 Նյութը՝  թուղթ, կոշտ ստվարաթուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վենետիկ՝ սուրբ Ղազար կղզի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  ՌՄՀԵ (1275թ.) Լայնություն (սմ)՝  6,5 Երկարություն (սմ)՝  11,5 Նվիրատու՝  Ե.Մ.Մոնչադսկայա Տպարան՝  Մխիթարյան Միաբանություն Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՕԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  528 Բաժնեհաշվառանիշ՝  ՕԸ- 18