Եղիշե Չարենցի քույրը՝ Մարիամը եւ  ամուսինը՝ Ռուբեն աղան

Եղիշե Չարենցի քույրը՝ Մարիամը եւ ամուսինը՝ Ռուբեն աղան

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Բնօրինակի անվանում՝  Եղիշե Չարենցի քույրը՝ Մարիամը եւ ամուսինը՝ Ռուբեն աղան Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Մարիամը թեւանցուկ է ամուսնուն, կրում է զարդեր: Մազերը կողք եւ հետ են սանրած, մուգ փեշով է, կրծքավանդակի վրա ծալքավոր, թեթեւ վերնազգեստով: Աջ ձեռքը հետ է տարել: Ամուսինը՝ Ռուբեն աղան մուգ կոստյումով է, ձախ կողմով հենված է պատվանդանին /ծաղկի/: Վերնաշապիկը սպիտակ է, շրջանաձեւ, ուղիղ օձիքով, փողկապով է, նկատելի է անթեւ կոճակներով բաճկոնը: Ստվարաթղթին՝ ներքեւում դաջած են լուսանկարչատան խորհրդանշանները, մեկը կարմիր գույնով, որը տեղ-տեղ պոկված է, աջ կողմում «Սավի...» եւ մնացյալը բացակայում է: Դարձերեսին լուսանկարչատուն ներկայացնող խորհրդանիշ է. կապույտ թանաքով «Ա.Ա.Տումանովա», «Տիֆլիս Մուխրանսկ» N13» տողերն են եւ «Նեգատիվի սախրանյաուտսյա»: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  0 296 Հիմնական հաշվառանիշ՝  լ ՀՖ 6920