«Եղիշե Չարենց. Չարենց 115 »

«Եղիշե Չարենց. Չարենց 115 »

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կարմիրի, սեվի, սպիտակի, մանուշակագույնի, ծիրանագույնի համադրությամբ կազմով, պատկերազարդ: կազմն ըստ Կամո Նիգարյանի «Չարենց 115» ազդագրի: Նկարչական եվ համակարգչային ձեվավորւմները՝ Է. Պոողոսյանի: Ժողովածուն բացվում է Հ. Մաթեվոսյանի՝ Չարենց մարտիկի եվ արքայի մասին խոսքով: Բովանդակում է տեղեկություններ Կարսի հիմնադրման, Սողոմոնյանների տոհմի մասին, Չարենցի կենսագրականը, օրագրային գրառումներ, Չարենցի ընկերների հուշերը, բանաստեղծական մուտքը, հատվածներ բանաստեղծական մուտքը, հատվածներ բանաստեղծի ստեղծագործություններից, քաղաքական-հասարակական գործունեությունը, մեծերը Չարենցի մասին, արտասահմանյան ուղեվորությունը, կանայք չարենցի կյանքում, բանաստեղծի երկերի՝ տարբեր նկարիչների ձեվավորումներ, գրական առնչությունները, ընտանիքը, հուշեր, թարգմանական գործը, Չարենց-Կոմիտաս-Ռ. Զարյանի հուշերից, բազմաթիվ այլ նյութեր: Ժողովածուն ավարտվում է «Ե. Չարենցի կյանքի վերջին օրերը» Իզաբելլա Չարենցի հուշերից, ձերբակալությունը, մահը, արդարացումը, հավերժացումը: Վերջում՝ Կ. Նիգարյանի հեղինակած ազդագրերը: Ամփոփվում է «խորհուրդ ներկա եվ գալիք սերունդներին» բաժնով, որտեղ գիրքը կազմողները խորհուրդ են տալիս կարդալ Չարենց, նշելով հեղինակների անունները եվ գրվածքների վերնագրերը: «Չարենց 115»-ը նվիրվում է Եղիշե Չարենցի ծննդյան 115 եվ գրական գործունեության 100-ամյակներին : Թանգարանի գիտանձնակազմը օգտվել է հայ գրականության զարգացման գործում մեծ ավանդ ներդրած անվանի չարենցագետների, գրականագետների ուսումնասիրություններից : Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  0 749 Հիմնական հաշվառանիշ՝  ԳՀ Հֆ7979