«Եղիշե Չարենց. Կյանքը, գործե, ժամանակը» գիրք 1

«Եղիշե Չարենց. Կյանքը, գործե, ժամանակը» գիրք 1

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Եղիշե Չարենց. Կյանքը, գործե, ժամանակը Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Սեւ կազմին եւ կողին ոսկեգույն տառեր են:Գրքի անվանաթերթին տպագրված է. «Նվիրում եմ Չարենցի ժողովրդին, Հայոց պետականությանը, Սրբազան Արցախին...»: Ֆորզացին մանուշակագույն թանաքով հեղինակի ընծայագիրն է. «Չարենցի նվիրական օջախին, օջախի հարգարժան անձնակազմին- տարիների ազգօգուտ անձնվեր-անբասիր գործունեության, այդ թվում մշտական բարի աջակցության համար ինձ: Ի հիշատակ բանաստեղծի ծննդյան 100-ամյակի հոբելյանական ամիսներ ծառայության՝ անմնացորդ նվիրումով, եռանդով ու գոծիմացությամբ: Ամենաբարի ցանկություններով ողջ անձնակազմին, բոլորին միասին եւ առանձին-առանձին... Ալմաստ Զաքարյան: 2 դեկտեմբերի 1997. ք.Երեւան»: Գրքում բազմաթիվ փաստական-հուշագրական վկայակոչումներով եւ բանաստեղծական վիթխարի փաստական վերլուծությամբ քննականորեն ներկայացվում է Չարենցի կյանքը, գործն ու ժամանակը՝ ներառյալ 1922 թվականը: Անվանաթերթի դարձերեսին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  արհեստական կաշի Հեղինակ՝  Ալմաստ Զաքարյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  0 649 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖԳ ՀՖ 7178