Եղիշե Չարենց «Երկիր Նաիրի» շարքից 1985

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Տպագրական գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Ժամանակակից արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Վանդակաճաղ պատուհաններով ինտերիերում` զինվորական համազգեստով երեք տղամարդու ֆիգուր: Կենտրոնում` խոշոր պլանով, դիմահայաց կանգնած, հաստափոր տղամարդու ֆիգուր` կիսադեմ հայացքով, սրածայր բեղերով, մեծ քթով, գլխին փափախ` փոքր-ինչ դեպի առաջ ձգված դիրքով, ձեռքեր` թաքցված ետևում:Նրա թիկունքում` աջ և ձախ կողմից կանգնած, երկու տղամարդու ֆիգուր: Առջևից` բարձրահասակ, նիհար զինվորական կիսադեմով, պատրոնդաշով, նագանով, ձեռքերը ետևում թաքցրած, գլխին կլոր զինվորական փափախ` ճակատին իջեցրած:Մեծ քթով, կարճ բեղերով: Ձախից` կարճահասակ գեր տղամարդու ¾ դիրքով, պատրոնդաշով, կլոր փափախով, մինչև շուրթերը հասնող մեծ, կոր քթով, թավ բեղերով: Հեղինակ՝  Յուրի Արամի Բաղդասարյան (1952) Նյութը՝  օֆորտ Չափս՝  16x14,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵԺԱԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵԺԱԹ-341/1(10)