Եղիշե Չարենց

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Բնօրինակի անվանում՝  Եղիշե Չարենց. 1897-1937 Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  1997 թ. հոկտեմբերի 19-ին շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված Եղիշե Չարենցի ծննդյան 100-ամյակը թեմային, որի վրա պատկերված է Եղիշե Չարենցի դիմանկարը: Եղիշե Չարենց (1897-1937), անվանի հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, մշակութային գործիչ: Իր կյանքի ամենաբուռն ժամանակահատվածում, լինելով Կարմիր բանակի զինվոր, մասնակցել է Ռուսաստանի քաղաքացիական կռիվներին, ինչպես նաև Հայաստանում տեղի ունեցած մի շարք ապստամբություններին: Այս հեղափոխական միջավայրը պատճառ հանդիսացավ Չարենցի հեղափոխական տրամադրությունների կազմավորմանը, որոնք երևում են նրա հետագա ստեղծագործություններում: Հայրենասիրական քնարերգությունը նույնպես մեծ դեր է գրավում Չարենցի պոեզիայում, մի շարք պոեմներում նա անդրադարձել է հայ ժողովրդի պատմությանը: LG Նյութը՝  Թուղթ, սանրավոր Չափս՝  4,1x2,5 սմ Նկարիչ-Ձևավորող՝  Մարտիրոսյան Գարեգին Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1997 Նկարագրություն՝  Եղիշե Չարենցի ծննդյան 100-ամյակը: Անվանական արժեքը՝ 150 ՀՀ դրամ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Բաժնեհաշվառանիշ՝  260-Նամ.