«Եղիշե Չարենց - 1897-1967»

«Եղիշե Չարենց - 1897-1967»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Վարդագույն կազմին կապույտի եւ սպիտակի համադրությամբ «Չ» տպատառն է՝ մեծ չափով: Տառի ներքեւի մասում նշված է «1897-1967»: Կազմի ներքեւում տպագրված է «Եղիշէ Չարենց»: Գիրքը նվիրված է Չարենցի ծննդյան 70-ամյակին: Գրքույկը բացվում է Չարենցի դիմանկարի արտատպությունով: Ներքեւում տպագրված է «Ես եկել եմ դարերից ու գնում եմ յաղթական...» Չարենցի բանաստեղծության տողը: Էջի ներքեւում «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության 8 տողերի տպագրությունն է: Էջին ՉՏԹ կնիքն է: Հաջորդ էջին տողեր են «Ամբոխները խելագարված» պոեմից: Կից էջին Գ.Ադդարեանի «Հայոց մեծ քերթողը» բանաստեղծությունն է: Անվանաթերթի դարձերեսին ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Ֆրանսահայ Մշակույթային Միություն Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  22 59 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖԳ ՀՖ 76