«Եղիշե  Հովհաննիսյանը  Եղիշե Չարենցի մասին»

«Եղիշե Հովհաննիսյանը Եղիշե Չարենցի մասին»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  3-րդ էջից սկսած բոլոր էջերում բացակայում են պարզ տպագրած տառեր, բառեր, մասնիկներ, որոնք լրացված են կապույտ թանաքով: Հուշագրությունը «Ազնվությամբ եւ կոնկրետությամբ» վերնագրով է: Անդրադարձել է Ե. Չարենցի անձնական գրադարանի փրկությանը եւ ճակատագրին, Չարենցի շիրիմը գտնելու ջանքերին, Չարենցի դուստրերին, Եղիշե Չարենցի «հանձնարարականին» եւ Իզաբելլա Չարենցի վկայությանը Արփենիկ Չարենցի գերեզմանի վերականգման ջանքերին, Երեւանի ուղղիչ տան պատին դրոշմված գործերին եւ Արմենակ Միդոյանին, նշել, որ Չարենցին ճանաչել է 1933թ. երբ աշխատել է Պետհրատում` որպես Հայաստանի կոմերիտմիության ԿԿ ներկայացուցիչ: 1-ին էջի 1-ին տողն է..«Գրականագետներից եւ մոտ ընկերներից ոմանք շատ հաճախ հանդիմանում են...»: Վերջին էջի վերջին նախադասությունն է. «Հետեւաբար, իմ այս շարադրանքին ծանոթացողներին, ինչ եւ ինչպես կմտածեն շարադրանքի հեղինակի մասին, թողնում եմ իրենց խոհերին,իրենց խղճին եւ մարդկային զգացմունքներին»: Վերջում` «Եղիշե Հովհաննիսյան-Կուրդոյան/ 1978թ. Երեւան, մարտ»: Վերջին` 28-րդ Էջի դարձերեսին ՉՏԹ կնիքն է: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6896