Եկեղեցի գլանաձև թմբուկով

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Ապակյա նեգատիվ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված եկեղեցին ունի գլանաձև թմբուկ, վեղարաձև գմբեթ: Թմբուկի վրա երևում է մեկ նեղ, երկայնական պատուհան: Ճակատային մասում կա եռանկյունաձև ուղղաձիգ երկու խորշ, որոնք վերևում ավարտվում են կիսակլորներով: Երևում են եկեղեցու եռանկյունաձև տանիքով երեք աբսիդ: Եկեղեցու կողքին կա երկթեք տանիքով շինություն: Երկրորդ պլանում ժայռ է: Ապակու աջ կողմի ներքևի հատվածում կա «1545» համարանիշը: Նյութը՝  ապակի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1920թ. Չափս՝  17.8*13 Նկարիչ՝  Արտաշես Վրույր Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7744/102 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-488