«Դրուժբա նարոդով» N2

«Դրուժբա նարոդով» N2

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Բնօրինակի անվանում՝  ''Дружба народов'', N2 Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Սպիտակի, կարմիրի, մոխրագույնի համադրությամբ կազմով ամսագիր: «Կնիգի, կոնտակտի, պերեվոդի» բաժնում «Արմենիյա վ պոեզիի ի ժիզնի» ծանոթությունն է՝ ֆրանսիական «Լե Էդիտոր ֆրանսե րեունի»՝հրատարակչության լույս ընծայած՝ հայ պոեզիայի անթոլոգիայի վերաբերյալ: Այն ներառում է նաեւ միջնադարյան եւ ժամանակակից հեղինակների ստեղծագործություններ:: Ժողովածուի առաջաբանի հեղինակը եւ խմբագիրը ֆրանսիացի պոետ , ազգությամբ հայ՝ Ռուբեն Մելիքն է: Ընթերցողին ներկայացվում է Գրիգոր Ջանիկյանի եւ անթոլոգիայի թարգմանիչներից՝ Ժակ Գոշերոնի զրույցը (էջ 286): Գոշերոնը նշում է, որ առաջին հայ պոետը, ում հետ ծանոթացել է, Եղիշե Չարենցն է: Նա իր վրա թողել է տիտանական տպավորություն ու զարմանք, որ փոքր ազգից կարող է ծնվել մեծ պոետ: Նա Չարենցին համարում է մեր ժամանակի հանճարեղ պոետներից մեկը: Երազում է Ֆրանսիայում հրատարակել Չարենցի ստեղծագործությունների ընտրանին: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ, տպագիր Էջ՝  288 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1976 Չափս՝  25 x 16,5սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1856 466 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ5429