Դրոշմիչ

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Ոսկերչության գործիքներ, պարագաներ Տեսակ/ժանր՝  Ոսկերչի դրոշմիչ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Երկմաս է՝ բաղկացած դրոշմակից և դրոշմամայրից /դրոշմոց/: Դրոշմակն ութանիստ ձող է, որի դրոշմող մասն իրենից ներկայացնում է ուռուցիկ օվալ, որի երկու գլուխները քիչ տափակած են, վրան՝ կեղծ հյուսածո, անկյունագծով ձգվող ռելիեֆ զարդ: Դրոշմակի նիստերից մեկի վրա՝ գլխամասի մոտ, կա լատինատառ գրություն՝ «APOLLO»: Դրոշմամայրը չորսու է, հիմքում քառակուսի, աշխատող մասը քիչ փոս ընկած, կենտրոնում՝ դրոշմակի վրայի զարդապատկերը՝ խորադիր տարբերակով: Երկարություն (սմ)՝  դրոշմամայր՝ 2.6, դրոշմակ՝ 10.7 Տրամագիծ (սմ)՝  դրոշմակ՝ 2 Նյութը՝  պողպատ Լայնություն (սմ)՝  դրոշմամայր՝ 2.6 Բարձրություն (սմ)՝  դրոշմամայր՝ 1.9 Նվիրատու՝  Հակոբ Մոմջյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8357/7 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-2-623