Դրոշմակ

Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ուղղանկյունաձև է. աշխատող /դրոշմող/ մասն ուռուցիկ է, որի վրա վերադիր պատկերված է ստացվելիք զարդը, որը նման է հայերեն տպատառ Ս-ին՝ առանց ներքևի աղեղի: Զարդի երկու թևերը արտաքինից զարդանախշված են կետանախշերով, որոնք դեպի ներքև աստիճանաբար մանրանում են՝ թևերի նեղանալուն համապատասխան: Ունի գլանաձև կոթ: Երկարություն (սմ)՝  դրոշմող մաս՝ 3.6 Տրամագիծ (սմ)՝  կոթ՝ 0.9 Նյութը՝  լատուն Լայնություն (սմ)՝  դրոշմող մաս՝ 3 Բարձրություն (սմ)՝  ընդհանուր՝ 3.7, կոթ՝ 2.2 Նվիրատու՝  Հակոբ Մոմջյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8358/10 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-2-624