Դրոշմ

Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ձողաձև, երկու կողմից ունի ելուստներ, մի կողմը համեմատաբար մեծ տրամագծով և կարճ, մյուսը երկելուստ, երկար, կենտրոնական մասում քառանիստ, ավարտվում է պարուրավոր վերջույթով։ Ելուստներով գլանը ամրացվել է գլամեքենայի։ Գլանի վրա փորագրված է թեյի գդալի շրջագիծը, որի ներսը զարդանախշված է բուսական զարդամոտիվներով։ Գլանի վրա փորագրված են 9 գդալներ։ Գլանի միջոցով դրոշման եղանակով պատրաստվել են գդալի հիմնամասերը։ Նյութը՝  երկաթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ախալցխա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XXդ․ սկիզբ Չափս՝  24,5x5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6801/1 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-2-553