Դրամապանակ

Թեմա՝  Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ Ենթաթեմա՝  Դրամական միջոցներ պահելու պարագաներ Տեսակ/ժանր՝  Դրամապանակ Բնօրինակի անվանում՝  Դրամապանակ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Երկփեղկ, ստորին մասը՝ ուղղանկյուն, վերևինը՝ աղեղնաձև դեպի ներս կտրվածքով դրամապանակ է, որի երկու մասն իրար են միացված ներդիր ձողի միջոցով: Փականն արտաքինից նման է գլանաձև ձողի, որի երկու ծայրն ավարտվում են գնդիկով: Գլանաձև ձողի ներսում դրված են զսպանակներ, որոնց շարժման մեջ են դնում եզրային երկու գնդիկի սեղմումը: Պատրաստված է կռման տեխնիկայով, ապա փորագրման և սևադապատման միջոցով զարդանախշվել է: Մի երեսին փորագրված է Վարագա վանքը, մյուսին գրված է՝ «1904»: Նյութը՝  արծաթ, սևադ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ XX դարի սկիզբ Քաշ (գր)՝  37.4 Չափս՝  6 x 5.2 սմ Հայտնաբերման ժամանակը՝  1987թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6735/2 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-725