Դռան փական սռնիով

Թեմա՝  Կահավորանք Ենթաթեմա՝  Ապահովության/պահպանություն միջոցներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Հրազդանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Դռան փական սռնիով, բացակայում է դռանն ամրացվող հատվածի ծայրը, հակառակ ծայրը կիսալուսնաձև է: Դռանն ամրացվող մասի մի հատվածը ուղղանկյունաձև է՝ ներսի բացվածքներով /ուղղանկյուն և ձևավոր/, ինչպես նաև դրսից որոշակի մասը ձևավոր: Ուղղանկյուն մասի ՝ դռանն ամրացվող մասը /ջարդված/ ունի երկու՝ տարբեր կողմ ուղղված մասեր, իսկ մեջտեղում կլորավուն կտրվածքով: Փականի փակող մասը և ուղղանկյուն մասը երեք անցքերով իրար ամրանում են մեջտեղով անցկացված բարակ ձողով: Վարպետ՝  Անհայտ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հրազդանի տարածարջան Հայտնաբերման վայրը՝  ՀՀ Կոտայքի մարզի Մաքրավանք վանական համալիրի տարածք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ․ Նյութը՝  Պղինձ Լայնություն (սմ)՝  2․5սմ Երկարություն (սմ)՝  21սմ Նվիրատու՝  ՀՀ ԳԱԱՀնագիտության և ազգագրության ինստիտուտի Հնագիտական արշավախմբի ղեկավար՝ Ա.Գրիգորյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԳՄ1661 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԶԳ 361