Դպրոցասեր տիկնանց վարժարան: Հիմնված 1879 -ին

Դպրոցասեր տիկնանց վարժարան: Հիմնված 1879 -ին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Դպրոցասէր տիկնանց վարժարան: Հիմնուած 1879-ին Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Դպրոցասէր տիկնանց վարժարան: Հիմնուած 1879-ին: Մանկապարտէզ, նախապատրաստական շրջան, նախակրթարան, երկրորդական շրջան (Վարժուհինոցով): Առժամեայ ուսմանց ծրագիր. - Կ. Պոլիս, տպագր. Օ Արզուման, 1921: Շապիկը հարդագույն ստվար թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Տիտղոսաթերթի կենտրոնում՝ աջից, կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի սև թանաքով կնիքը, ներքևի աջ անկյունում՝ հրատարակչի կնիքը կապույտ թանաքով, իսկ վերևի մասում սև թանաքով ընծայագիր՝ «Առ ազնուաշուք տիար Յովհաննէս Թումանեանց Պ. Գէորգեան, տնօրեն դպրոցասեր նորա»: Վերջին էջ 103-ի շրջերեսին նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի սև թանաքով կնիքը: Շապիկը խունացած է, կռնակի հատվածը՝ մաշված: Հեղինակ՝  - Էջ՝  (Ա-ԺԲ), 103 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1921 Լայնություն (սմ)՝  13,7 Երկարություն (սմ)՝  19,7 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/380