Դուր

Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Գործիքը կազմված է քառակող դրից՝ աշխատող սեպաձև բերանով, պոչից և փայտե բռնակից։ Պոչը սկզբնամասում ունի երկկողմանի ելուստներ, որոնց հենվում է բռնակի մետաղե թիթեղ-պնդօղակը։ Բռնակը սկզբնամասում և վերջնամասում ունի մետաղե օղեր, որպեսզի հարվածելիս այն չճաքի։ Օղերից վերևինի վերին եզրը հարվածային ուժից տափակել-նստել է։ Օգտագործվել է փայտի վրա փորման աշխատանքեր կատարելիս։ Վարպետ՝  Ջաղինյան Սմբատ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Նոյեմբերյանի շրջան, Կողբ գյուղ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XXդ․ սկիզբ Նյութը՝  փայտ, երկաթ Չափս՝  27,5х1,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  910/8ա Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-2-95