Դուռ սանդղակով

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Նեգատիվ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է դուռ, որը երկփեղկ է, ունի պատուհաններ, երկու ձևավոր մետաղե բռնակ: Պատուհանները խորանաձև են, ապակեպատ, ունեն բուսանախշ մետաղացանց: Պատուհանների գլխին արված են վերադիր խորանաձև, բազմաշերտ փորաքանդակներ և դրանց վրա բուսանախշ վերադիր զարդեր: Պատուհանների կողմնային մասերում արված են ուռուցիկ, բռնականման վերադիր փորաքանդակներ: Դուռը իր առջև ունի փոքր ճաղաշար պատշգամբ, որի ծածկը փայտից է՝ վրայից պատած կղմինդրով: Ծածկին ամրացված կլորավուն տափակ լամպ: Նյութը՝  լուսանկարչական ժապավեն Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լենինական Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1981թ. Չափս՝  6.1*6.1 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3342/7 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-178