Դուռ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Նեգատիվ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է երկաթե դուռ։ Այն ներկված չէ։ Դուռը ամրակներով ամրացված է մետաղե շրջանակին։ Այն երկփեղկանի է։ Պատկերված են երկրաչափական պատկերներ (շեղանկյունիներ և ութանիստներ)։ Ութանիստների անկյունային հատվածներում կլոր գնդիկներ են արված։ Դուռն ունի բռնակ։ Տունը քարաշեն է, շարված քարերը ունեն անմշակ մակերես դրսի կողմից։ Նյութը՝  լուսանկարչական ժապավեն Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1981թ. Չափս՝  6.1*6 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3342/33 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-178